Երևանում ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին

Դեպքից րոպեներ առաջ Աշոտ Սիմոնյանը ոստիկաններին է ներկայացրել ԱԺ պատգամավորի վկայականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Երևանի ՀՅԴ գրասենյակի մոտ ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։ Հրապարակված կադրերում երևում է` ինչպես են մոտ երկու տասնյակ ոստիկանների շրջափակել Սիմոնյանին, որոնցից 1–2–ը հարվածում են պատգամավորին, քաշքշում։
Նշենք, որ դեպքից րոպեներ առաջ Աշոտ Սիմոնյանը ոստիկաններին է ներկայացրել ԱԺ պատգամավորի վկայականը։
Հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Դրան զուգահեռ կարմիրբերետավորները սկսել են բերման ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկվողների թվում էր նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը։
Երևանում այս պահի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակից։