Աբովյանում նռնակով բանկ ներխուժած տղամարդուն կարող է սպառնալ մինչև 12 տարի ազատազրկում

Բյուրեղավանի բնակիչն արդեն տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Աբովյան քաղաքում նռնակով բանկ ներխուժած 50-ամյա տղամարդուն կարող է մինչև 12 ազատազրկում սպառնալ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը մայիսի 24-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ մանրամասներ է հայտնել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 50-ամյա տղամարդը ներխուժել է «Արդշինբանկի» մասնաճյուղ և սպառնում պայթեցնել այն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է։
Ոստիկանությունը հայտնում, է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը պահանջել է վերադարձնել բանկում գրավադրված իր բնակարանը, որն արդեն իսկ Հարկադիր կատարման ծառայության կողմից վաճառվել է։ Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։
Իրավապահների հետ բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը։ Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։
Հայտնի է Նոր Նորքի ոստիկանությունում երեկ նռնակ պայթեցրած անձանց ինքնությունը. տեսանյութ
Նրա դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն, որ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով պայթուցիկ սարք ձեռք բերելը և պահելը)։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Շեշտվում է, որ իրավապահների իրականացրած գործողությունների արդյունքում տուժածներ չկան։