ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու վերջինիս շարունակականության ապահովման կարևորությանը:
Հիշեցնենք, որ Լուիս Բոնոն Հայաստանում էր նաև մարտի 13-ին։ Այցի ընթացքում նա հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։