ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Այսօր Երևանում 11 տարեկան տղայի են վրաերթի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։
Տղան այդ ավտոմեքենայով տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա երեխային ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով` հիվանդանոց է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Այվազյանը և հայտնել, որ «Toyota Land Cruiser Prado»–ն ինքն է վարել, և որ իր ինքնազգացողությունը վատացել է։ Ոստիկաններն ու քննիչները կասկածներ ունեն, որ նրա ասածը իրականությանը չի համապատասխանում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։