ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Արևելյան Ադրբեջանում մասնակցել են Արաքս գետի վրա տեղակայված «Քիզ-Քալասի» հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է mehrnews–ը։
«Նախագահները ծանոթացել են շինարարության մանրամասներին և տեղեկացվել դրա շահագործման առավելությունների մասին»,– նշված է կայքում։
Թավրիզից 220 կմ հյուսիս-արևելք գտնվող «Քիզ-Քալասի» հիդրոէլեկտրակայանի կառուցվել է Արաքս գետի վրա՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին։
Այն համարվում է Թեհրանի և Բաքվի ամենամեծ ջրային նախագիծը։
Հիդրոէլեկտրակայանի միջին տարեկան արտադրական հզորությունը 27 միլիարդ կՎտ է։
Նախատեսվում է, որ այն կապահովի Իրանում 74 հազար հեկտար գյուղատնտեսական հողերի անխափան ոռոգումը։