ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին դեռ վիրահատում են, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնել է Սլովակիայի ներքին գործերի նախարար Մատուշ Շուտայ-Էշտոկը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մահափորձի ընթացքում հարձակվողը հինգ կրակոց է արձակել, վարչապետի վիճակը ծանր է, նա դեռ վիրահատական սեղանին է», - ասել է Շուտայ-Էշտոկը լրագրողներին։
Հիշեցնենք` Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել կառավարության արտագնա նիստից հետո Գանդլովա քաղաքում՝ Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա։ Կրակոցները հնչել են, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել մարդկանց մոտ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հանդիպման պահին որևէ մեկը հակակառավարական կարգախոսներ չի բղավել, իսկ հավաքվածների մեջ միայն մեկ մարդ է եղել կառավարության դեմ դրոշով։
Սոցցանցերում լուրեր են պտտվում, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակել է 71-ամյա գրող և ընդդիմադիր «Առաջադիմական Սլովակիա» կուսակցության կողմնակից Յուրայ Ցինտուլան: