Մատենադարանի մոտից մեկնարկել է երիտասարդների երթը դեպի Հանրապետության հրապարակ

Երթն առաջնորդում է Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Երևանի Մատենադարանի մոտից աղոթքով մեկնարկել է երիտասարդների երթը դեպի Հանրապետության հրապարակ:
Ժամը 18։30–ին հրապարակում կայանալու է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հանրահավաքը։
Երթն առաջնորդում է Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը, Տավուշի թեմի երիտասարդաց պալատի պատասխանատու։
Երթին մասնակցում են նաև մշակույթի տարբեր գործիչներ։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։