Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից է ձերբակալվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտե
Ձերբակալվածները Երևան քաղաքի բնակիչներ են, որոնք նախկինում դատապարտված են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Այսօր Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից է ձերբակալվել սառը զենք կրելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ քաղաքացիները ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից ժամը 12․00-ի սահմաններում։
«Խուզարկության արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ»,– նշվում է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ նրանք Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բողոքի ակցիաներին մասնակցող 12 անձ է բերման ենթարկվել. ՆԳՆ