Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի Հանրապետության ղեկավարների հետ միասին ծաղիկներ է դրել Մոսկվայի Ալեքսանդրովյան այգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին:
Կրեմլի գնդի զինվորները առաջնորդների անունից ծաղիկներ են խոնարհել հերոս քաղաքների կոթողներին։
Ավելի վաղ Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացել է Հաղթանակի շքերթը: Դրան մասնակցել է ավելի քան 9000 մարդ, որոնցից ավելի քան 1000-ը՝ հատուկ ռազմական գործողության մասնակիցներ, ինչպես նաև ավելի քան 70 միավոր տեխնիկա։
Հիշեցնենք` այսօր Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 79-րդ տարեդարձն է։