Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի շքերթը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձին:
Գլխավոր զորահանդեսին մասնակցում է ավելի քան 9000 մարդ, որոնցից ավելի քան 1000-ը մասնակցել են ռազմական հատուկ գործողությանը, ինչպես նաև ավելի քան 70 միավոր տեխնիկա:
Պատվո պահակախումը «Священная война» երգի հնչյունների ներքո հրապարակ դուրս բերեց Ռուսաստանի պետական դրոշն ու Հաղթանակի դրոշը՝ Իդրիցայի 150-րդ հրաձգային դիվիզիայի մարտական դրոշը: Զորահանդեսը ղեկավարում է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, ընդունում է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։
Կենտրոնական ամբիոնում զորահանդեսին հետևում է ՌԴ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը, որը հանդես կգա ելույթով: Ներկա են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Կուբայի, Լաոսի, Գվինեա-Բիսաուի առաջնորդները: