Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում

Հայաստանում ծնելիության ցուցանիշը շարունակում է նվազել, ավելացել է մահերի ու ամուսնալուծությունների թիվը։
Sputnik
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին 697-ով քիչ երեխա է ծնվել, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալները։
Փոխարենը 2024 թվականի հունվար-մարտին 341-ով ավելացել են մահվան դեպքերը` 7 104։
Հայաստանում ամենից հաճախ մահանում են արյան շրջանառության համակարգի, օնկոլոգիական, շնչառական համակարգի, մարսողական օրգանների և վարակիչ հիվանդություններից:
2023 թվականին Հայաստանում ՀՆԱ–ն մեկ շնչի հաշվով կազմել է 8 170 ԱՄՆ դոլար
Ինչ վերաբերում է ամուսնություններին, ապա դրանց թիվը 2023-ի համեմատ նվազել է 186-ով, ամուսնալուծությունների թիվն աճել է 36–ով:
Մանրամասները` ինֆոգրաֆիկայում: