ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 2․0 մագնիտուդով երկրաշարժ ժամը 20:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։40-ին)՝ հյուսիսային լայնության 40.67⁰ և արևելյան երկայնության 45.31⁰ աշխարհագրական կոորդինատներով։
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ Ճամբարակ քաղաքում, Թթուջուր, Այգուտ, Դրախտիկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։