Հայաստանն ու Հունգարիան ստորագրել են համաձայնագիր տնտեսական համագործակցության մասին

Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն
Ստորագրվել է նաև ԱԳ նախարարությունների 2024-2025թթ–ի համագործակցության ծրագիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանի ու Հունգարիայի կառավարությունների միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն ստորագրել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ–ի համագործակցության ծրագիր։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել էր Հունգարիա երեկ։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են մեկ տարի առաջ՝ մայիսին։
Դրանք սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։