Ստամբուլում բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև. տեսանյութ

Ցույցի են դուրս եկել ինչպես կուսակցությունների, այնպես էլ արհմիությունների անդամները, որոնց թվում քիչ չեն կոմունիստները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ստամբուլում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
2013 թվականին Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում շինարարության և ծառահատումների դեմ ելույթները վերաճեցին երկրում շարունակվող բողոքի ակցիաների, որոնք սկսվել էին Ստամբուլում 2013 թվականի մայիսի 31-ին: Ցուցարարներին աջակցել են Թուրքիայի նահանգների կեսը և Եվրոպայի երկրներում բնակվող թուրքերը: Բողոքի ակցիաները վերաճել են կառավարության քաղաքականության դեմ ելույթների ալիքի։
Այսօր հազարավոր ցուցարարներ հավաքվել են Սարաչհանե զբոսայգում։ Ոստիկանական պատնեշն ամբողջությամբ փակել է երթևեկությունը Վալենտի պատմական ջրատարով, որը ճանապարհների փակ լինելու պայմաններում Թաքսիմ տանող միակ ճանապարհն է:
Ցույցի են դուրս եկել ինչպես կուսակցությունների, այնպես էլ արհմիությունների անդամները, որոնց թվում քիչ չեն կոմունիստները:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը ելույթ է ունեցել Սարաչհանե զբոսայգում և հայտարարել, որ կուսակցությունը նպատակ ունի Թաքսիմ հասնել: Նա ոստիկաններին կոչ է արել «չենթարկվել ոչ լեգիտիմ հրամաններին», ինչից հետո ավտոմեքենայով հեռացել է։
Տեղական ժամանակով ժամը 11.35-ի սահմաններում ցուցարարները սկսել են հարվածել ոստիկաններին պաստառների փայտերով և ձեռքի տակ եղած առարկաներով, ոստիկանները սկզբում չեն պատասխանել, բայց հետո արցունքաբեր գազ են կիրառել: Ամբոխը որոշ ժամանակով ցրվել է։
Բողոքի ակցիա Թուրքիայում ԱՄՆ ավիաբազայի մոտ. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Մայիսի 1-ը Թուրքիայում հանգստյան օր է հայտարարվել աշխատանքի և համերաշխության օրվա կապակցությամբ, քաղաքական կուսակցություններն ու ակտիվիստները հայտարարել են զանգվածային ցույցերի մասին: Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ ինչպես վերջին տարիներին, այնպես էլ կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակում ցանկացած ակցիա կարգելվի, բայց չնայած դրան` ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կոչ է արել կողմնակիցներին երթով հասնել Թաքսիմ, նրանց միացել է քրդամետ DEM կուսակցությունը: Երլիկայան նշել է, որ Թաքսիմում ակցիա կազմակերպելու կոչերը գալիս են «ահաբեկիչներից»։