Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ–ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով

ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ արդեն մի քանի հանդիպումներ են ունեցել մասնավոր հատվածի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Կրիպտոակտիվների կարգավորման հարցերում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է կրիպտոարժույթների ձեռքբերումը, վաճառքը, սեփականության ամրագրումը բացառապես իրականացնել անկախնիկ եղանակով` անկախ դրա չափից։
«ՀՀ ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի։ Հիմնական գաղափարախոսությունը համահունչ կլինի Եվրամիության վարած քաղաքականությանը, քանի որ ԵՄ–ն երկար քննարկումներից հետո անցյալ տարի նախաձեռնել է կրիպտոակտիվների դաշտը կարգավորելու նախագիծ»,– հայտարարեց Գալստյանը։
ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ արդեն մի քանի հանդիպումներ են ունեցել մասնավոր հատվածի, մասնավորապես այդ ոլորտում բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների հետ:
Կրիպտոարժույթների շրջանառությունը ՀՀ–ում կդառնա անկանխիկ. Փաշինյանին 10 պատվիրան է պետք
Այժմ, ըստ նրա, ԿԲ–ն պետք է ծանոթանա օրենսդրական փոփոխությունների նախաձեռնության վերաբերյալ ներկայացված կարծիքներին: