Լեո-Պարոնյան խաչմերուկում մոմեր են վառում ի հիշատակ Սոնա Մնացականյանի

Լեո-Պարոնյան խաչմերուկում մոմեր են վառում ի հիշատակ Սոնա Մնացականյանի
Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ մահից 2 տարի է անցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում մոմավառություն է իրականացվում ի հիշատակ հղի Սոնա Մնացականյանի, որը 2022 թ. ապրիլի 26-ին վարերթի էր ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից և մահացել հիվանդանոցում։
1 / 4

Մոմավառություն Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում

2 / 4

Մոմավառություն Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում

3 / 4

Մոմավառություն Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում

4 / 4

Մոմավառություն Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում

Ակցիայի մասնակիցները ծաղիկներ են դնում խաչմերուկում։ Ակցիայի մասնակիցները նկարակալի վրա տեղադրեցին Սոնայի նկարը և մոմեր վառեցին։
Նշենք, որ մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։
Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։
Երևանում հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով կարևոր ապացույցներ են թաքցվել. փաստաբան