Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

38 տարի առաջ այս օրը Չեռնոբիլում տեղի ունեցավ ատոմային էներգիայի ամենամեծ վթարը

Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքների վերացմանը մասնակցել է ավելի քան 600 հազար մարդ։
Sputnik
ԱՊՀ երկրներում ապրիլի 26-ին նշվում է ճառագայթային վթարների և աղետների զոհերի հիշատակի միջազգային օրը:
1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանում էներգաբլոկներից մեկի պլանային կանգնեցման ժամանակ տեղի ունեցավ РБМК-1000 ռեակտորի պայթյունը։
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են համատեղ պահպանել Չեռնոբիլի ատոմակայանը
Վթարի պահին երկու մարդ մահացավ, սակայն ռադիոակտիվ նյութերի արտանետման հետևանքով կայանի անձնակազմից և հրշեջներից մոտ600 մարդ ճառագայթվեցին, նրանցից 28-ը մահացան հաջորդ մեկ տարվա ընթացքում:
Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցած աղետը խոշորագույնն է ատոմային էներգետիկայի պատմության մեջ, դրա հետևանքների վերացմանը մասնակցել է ավելի քան 600 հազար մարդ։
Ռադիոակտիվ աղտոտումը տարածվել ԽՍՀՄ-ի ավելի քան 200 հազար քառակուսի կիլոմետր տարածքում։
Միջուկային աղետը` որպես վերջին հնարավորություն. Կիևին մեկ շաբաթ է մնացել
Չեռնոբիլի ԱԷԿ-ը, ինչպես և ապաբնակեցման ամբողջ գոտին, միշտ էլ զբոսաշրջիկների համար հատուկ հետաքրքրություն ունեցող տարածք է եղել։
Ստալկերներն ապօրինի էին մտնում այնտեղ, սակայն 2010 թվականից Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես զբոսաշրջիկներ են բերում։