ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայաստանին և դրա պատմությանն առնչվող հայտարարությանը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահը Իրաքից Թուրքիա վերադառնալու ճանապարհին թղթակիցների հարցերին պատասխանելով ասել է, որ հայերը պետք է մոռանան անհիմն հիշողությունները և հրաժարվեն երևակայական պատմություններից։
«Պարո՛ն Էրդողան, այդ դեպքում որտեղից են մեր այդքան նահատակները Օսմանյան կայսրությունում, հենց քո պապերը սպանեցին մեր պապերին։ Այսօր պատմությունը վկայում է` այն, ինչ կատարվեց 1915 թվականին իմ պապերի դեմ քո պապերի կողմից, Ցեղասպանություն է։ Դա ծրագրված էր ու գործադրված պետական մասշտաբով»,– իր ելույթում ասաց Սրբազանը։
Նա նաև կոչ արեց Էրդողանին, որ չփորձի սփյուռքն ու Հայաստանն առանձնացնել իրարից, քանի որ դա մեկ ամբողջություն է` մեկ պահանջատիրությամբ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ պետք է հրաժարվել անհիմն հիշողություններից և երևակայական պատմություններից։