ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Արդեն 5-րդ օրը Տավուշում սահմանազատման գործընթացի դեմ պայքարող Կիրանց գյուղը միացել է ավանդական Ջահերով երթին։
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության էջում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են գյուղացիները՝ հոգևորականների գլխավորությամբ, գնում գյուղի եկեղեցու մոտ։ Ջահերի փոխարեն գյուղացիների ձեռքերում ճրագներ են, ոմանք էլ հեռախոսների լույսերն են միացրել։
Գյուղացիները տերունական աղոթքն արտասանեցին։
նշենք, որ Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցին ընդառաջ այսօր Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ավանդական Ջահերով երթը, որն այս տարի անցկացվում է «Զա՛րկ, երբ հալածում են քեզ» խորագրի ներրքո։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը երթը կազմակերպում է ամեն տարի 1999 թվականից ի վեր։