Ավելի լավ է մեռնեմ, քան մուսուլման դառնամ. Ցեղասպանությունից փրկված կանանց պատմությունները

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունն այս տարի նվիրված է մահից հրաշքով փրկված կանանց:
Sputnik
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունում ներկայացված են տասը կանանց պատմություններ, որոնք վերապրել են ամենասարսափելին՝ խոշտանգումներ, բռնի կրոնափոխություն, բայց ոչ միայն ողջ են մնացել, այլև օգնել են իրենց հայրենակիցներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ թեմատիկան պատահական չի ընտրվել։ Տղամարդիկ հիմնականում միանգամից էին սպանվում, իսկ կանանց և երեխաներին խոշտանգում էին, բռնի կրոնափոխ էին անում և ամուսնացնում:
«Դրանով ուզում ենք ցույց տալ, թե ինչով են տարբերվում ցեղասպանության զոհ կանայք և տղամարդիկ։ Բացի այդ, ուշադրության կենտրոնում կանայք են, որոնք վերապրելով այս բոլոր սարսափները, կարողացել են կանգնել հայ ազգի վերածննդի ակունքներում», - ասաց Գզոյանը։
Ներկայացված նյութերից առանձնանում է նրանցից ամենաերիտասարդի՝ Ռաքել Միքայելյանի պատմությունը, որը 1915 թվականին 8 տարեկան էր: Աղջիկը հայտնվել է տիգրանակերտցի մսագործ Մեհմեդ Ռեշիդի տանը, որը ատում էր հայերին։ Հենց նա է տարածել հայերի սպանության նոր մեթոդը՝ խաչելությունը։ Ռաքելը տեսել է ամեն ինչ՝ տեղահանություն, հալածանք, հարազատների կորուստ։ Իսկ ողջ է մնացել Ստամբուլում հայտնի դերձակ Սրբուհի Գրիգորյանի շնորհիվ։ Հենց նրան է հաջողվել փրկել աղջկան Ռեշիդ բեյի ընտանիքից։
Թուրքական բռնություններից փրկված մյուս աղջիկն Արաքսյա Ջեբեջյանն է։ 1919 թվականին նա մերժել է Զաքի բեյի ամուսնության առաջարկը։
«Ես նախընտրում եմ կախվել, քան մուսուլման ապրել», - պատասխանել է Ջեբեջյանը, ինչի համար էլ սպանվել է:
Մանրամասները՝ տեսանյութում: