Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր իրեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին

Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր իրեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին
Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր իրեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին
Թանգարան–ինստիտուտի տնօրենը նվիրատուներին հանձնել է ապրիլքսանչորսյան ծաղկաթերթերից պատրաստված շնորհակալագրեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. «Նեմեսիս» գործողության մասնակից, Հայոց ցեղասպանությունը վերապրած Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն այսօր արժեքավոր իրեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ Տեղեկությունը հայտնում է թանգարան–ինստիտուտի մամուլի ծառայությունը։
Թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել են Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը։
Внучки двоюродного брата Согомона Тейлеряна, Самвела - Арпи Осканян и Ануш Осканян-Оганян, передали Музею Геноцида армян свои семейные реликвии - уникальный дневник Согомона Тейлеряна и девять фотографий (20 апреля 2024). Еревaн
Թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել են Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը։
Նրանք իրենց ընտանեկան մասունքները` Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և 9 լուսանկար, հանձնել են Հայոց ցեղասպանության թանգարանին: ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը հույս է հայտնել, որ դրանք, մասնավորապես օրագրությունը, նոր լույս կսփռեն ինչպես Սողոմոն Թեհլիրյանի կյանքի, այնպես էլ hայոց պատմության հերոսական էջերից «Նեմեսիս» գործողության առանձին դրվագների վրա:
Գզոյանը կարևորել է նաև Սողոմոն Թեհլիրյանի դատավարության նշանակությունը ցեղասպանության եզրույթի և կոնվենցիայի ստեղծման հարցում։
«Սողոմոն Թեհլիրյանը մերն է, բայց նա նաև աշխարհինն է»,– նշել է նա։
ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանն էլ ներկայացրել է Հայաստանի տարբեր թանգարաններում և արխիվներում, այդ թվում նաև Սողոմոն Թեհլիրյանի` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվող լուսանկարները, անձնական փաստաթղթերը և այլն:
Ի նշան երախտագիտության` Էդիտա Գզոյանը նվիրատուներին հանձնել է ապրիլքսանչորսյան ծաղկաթերթերից պատրաստված շնորհակալագրեր:
Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը