Երեք ուկրաինացի զինծառայողներ լողալով անցել են Դնեպրը և գերի հանձնվել: Տեղեկությունը հայտնում է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն:
«Նրանք իրենց մտադրության մասին նախապես հայտնել էին մեր հրամանատարությանը, ամեն ինչ համակարգված է եղել և հաջող է անցել»,- գրել է մարզպետը Telegram-յան ալիքում՝ հրապարակելով ուկրաինացի զինվորականների գերի հանձնվելու տեսանյութը:
Սալդոն ուկրաինացի զինվորներին հորդորել է իրենց կյանքը չզոհել Վլադիմիր Զելենսկու համար և գերի հանձնվելու համար գրել համապատասխան չատ-բոտին: