ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է, թե Օմսկի մարզի պաշտպանական ձեռնարկությունն ինչպես է կատարում պետպատվերի կատարումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ այդ ձեռնարկությունը տանկեր և ծանր հրանետային համակարգեր է արտադրում։
Շոյգուն հանձնարարել է տանկերի համար պաշտպանական համակարգերի լրացուցիչ մատակարարումներ ապահովել այն ստորաբաժանումներին, որոնք առաջադրանքներ են կատարում ռազմական հատուկ գործողության գոտում։
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Օմսկի մարզի պաշտպանական ձեռնարկությունները 2,5 անգամ ավելացրել են ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգերի արտադրությունը:
Ծանր հրանետային համակարգերի թողարկման ծավալներն աճել են արտադրական հզորությունների ընդլայնման, երկու հերթով գրաֆիկով շուրջօրյա աշխատանքի անցնելու և անձնակազմի թվաքանակի ավելացման հաշվին:
Բացի այդ, նոր նմուշի Տ-80ԲՎՄ տանկերի արտադրության ժամանակ զրահատեխնիկային հենց հաստոցի վրա ավելացնում են քողարկման միջոցների «Նակիդկա» համալիրը և պաշտպանիչ հովար։ Բոլոր զրահամեքենաները ձեռնարկությունը միանգամից թողարկում է աշտարակի պաշտպանության լրացուցիչ մոդուլով։