Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին

Կոնստանտին Զատուլին
Պատգամավորի խոսքով` փաստաթղթի հետ կապված վերջնական ուղղումները փոխանցվել են իրանական կողմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել առաջիկայում: ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպումից հետո։
Զատուլինը նշել է, որ դեսպանի հետ բավականին շատ խնդիրներ, թեմաներ է քննարկել, այդ թվում՝ պայմանագրի կնքման հարցը։
«Երկու կողմերն էլ աշխատում են դրա վրա։ Եզրափակիչ դիտողությունները, ուղղումներն արդեն ներկայացվել են իրանական կողմին։ Իրանը հիմա ուսումնասիրում է դրանք: Կարծում եմ, որ մոտ ապագայում նման պայմանագիր կարող է ստորագրվել։ Այն, անշուշտ, նոր էջ կբացի Ռուսաստանի և Իրանի հարաբերություններում։ Ահա այս ամենն էր քննարկման թեման»,-ասել է Զատուլինը։
Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի և ՌԴ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել 2024 թվականին, ստորագրման վայրը կախված է երկրների ղեկավարների որոշումից:
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել