Մոսկվայում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազ Ստեպանկովի որդուն. աղբյուր

Իրավապահ մարմինները փաստի առթիվ ստուգում են անցկացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՌԴ նախկին գլխավոր դատախազ Վալենտին Ստեպանկովի որդուն՝ Դենիսին, մահացած են գտել Մոսկվայի կենտրոնի բնակարանում։ Տեղությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը։
«47-ամյա Դենիս Ստեպանկովի մարմինը նախօրեին գտել են Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանում։ Նախնական տվյալներով՝ մահը քրեական բնույթ չի կրում», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նա ավելացրել է, որ փաստի առթիվ իրավապահները ստուգում են անցկացնում։
Վալենտին Ստեպանկովը Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 1991-1993 թվականներին:
Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավարի տեղակալին մահացած են գտել իր բնակարանում