Իսրայելի ոստիկանները կրկին հեռացրել են «Կովերի պարտեզի» արգելապատնեշները. տեսանյութ

«Կովերի պարտեզ»
Դատարանում շարունակվում է «Կովերի պարտեզի» առնչությամբ գործի քննությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Իսրայելի ոստիկանությունը կրկին հեռացրել է «Կովերի պարտեզի» մուտքի մոտ տեղ տեղադրված արգելապատնեշները։ X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իսրայելցիները ապրիլի 3-ին ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ» և, առանց դատարանի որոշման ու նախազգուշացման, հեռացրել տեղադրված արգելապատնեշները։
«Իսրայելի ոստիկանությունը հերթական անգամ կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում Երուսաղեմի հայ համայնքի նկատմամբ։ Երուսաղեմի շրջանային դատարանում ընթանում է «Xana Gardens»-ի դեմ երկու գործ, և իսրայելական ոստիկանությունը փորձում է փաստերը փոխել տեղում: Դա անընդունելի է և անօրինական»,- նշված է նախաձեռնության էջում։
Կից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները հեռացնում մուտքի մոտ տեղադրված մետաղյա արգելափակոցները։
Հիշեցնենք` Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը հասութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։
2021թ․ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսում էր հյուրանոց կառուցել այդ տարածքում։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ
2023 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը որոշել է չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի համաձայնագիրը։ Այժմ դատական գործընթաց է ընթանում։