Ադրբեջանի հինգ քաղաքացիներ՝ անդրազգային հանցավոր խմբավորման անդամներ, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին Ղրղզստանում, հանձնվել են Բաքվին: Այս մասին հայտնում է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանք ձերբակալվել են մարտին՝ Ղրղզստանի ղեկավարության դեմ մահափորձ ծրագրելու կասկածանքով:
Ադրբեջանը պահանջել է արտահանձնել ձերբակալվածներին։
Կադրերում երևում է, թե ինչպես են Ղրղզստանի պետական անվտանգության ծառայության հատուկջոկատայինները նրանց դուրս բերել մեկուսարանից, բերել օդանավակայան և հանձնել Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչներին: