Պսկովի մարզում ուժայինների առգրաված սրբապատկերներում հեքսոգեն է թաքցված եղել, պայթուցիկը (70 կգ) կբավականացներ 5–հարկանի շենք պայթեցնելու համար: Ռուսաստանի ԱԴԾ-ն տեսանյութ է հրապարակել Ուկրաինայից պայթուցիկ նյութերի առաքման մաքսանենգ խողովակը կասեցնելու մասին:
«Սրբապատկերների ներդիրներում հայտնաբերվել է բարձր հզորության պլաստիկ պայթուցիկ նյութ` հեքսոգեն»,- ասել է Ռուսաստանի ՆԳՆ Պսկովի մարզի փորձագիտական-կրիմինալ կենտրոնի բաժնի պետ Դմիտրի Բելոցերկովսկին` նշելով, որ դրա հզորությունը 1,5 անգամ գերազանցում է տրոտիլի հզորությունը:
Նրա խոսքով` սրբապատկերներում հայտնաբերվել են նաև արդյունաբերական արտադրության դիվերսիոն պայթուցիչներ` դանդաղեցուցիչների փաթեթով, որոնք զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները կիրառում են դիվերսիաների համար:
Ձերբակալված վարորդը պատմել է, որ այն բոլոր փաստաթղթերի հետ միասին ստացել է Ռումինիայում։ Նա անցել է Հունգարիայով, Սլովակիայով, Լեհաստանով և Բալթյան երկրներով, բայց սահմանային ստուգման ընթացքում խոչընդոտների չի հանդիպել:
Քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ սահմանով պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ապօրինի տեղափոխելու հոդվածով: