Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Գարեգին 2–րդին և Արամ Ա–ին

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Նա նշել է, որ խաչի չարչարանքներով և հարությամբ` Քրիստոսը զոհաբերական սիրո մեծագույն օրինակ է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է մարտի 31-ին Սուրբ Հարության տոնը նշող եկեղեցիների առաջնորդներին` մաղթելով նրանց հոգևոր առույգություն ու Աստծո զորակցություն կատարած ծառայության մեջ։ Հայտնում է Մոսկվայի պատրիարքարանի կայքը:
«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սուրբ Զատկի լուսավոր տոնի առթիվ և ողջույն եմ հղում ձեզ ՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Այս օրերին հավատացյալները փառաբանում են գերեզմանից հարություն առած Տիրոջը, ով երկիր էր եկել ոչ թե ծառայելու, այլ իր հոգին տալու շատերի փրկության համար»,-ասվում է հաղորդագրությունում։
Ուղերձը հասցեագրված է եղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին և մի շարք այլ առաքելական եկեղեցիների առաջնորդներին։
«Փառաբանելով մեր փրկչին, որը քանդեց մեղքի և մահվան կապանքները, մենք կանչված ենք աշխարհ բերելու ավետարանի լույսը և հոգալու մարդկանց կյանքում բարոյական վեհ իդեալների հաստատման մասին»,–ասել է նա։
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է, որ խաչի չարչարանքներով և հարությամբ` Քրիստոսը զոհաբերական սիրո մեծագույն օրինակ է:
Մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու. կաթողիկոսի պատգամը