Հակաահաբեկչական գործողություն Դաղստանում. ձերբակալվել է երեք չարագործ. տեսանյութ

Հանցագործների ձերբակալման վայրերի զննության ժամանակ հայտնաբերվել են զենք, զինամթերք և ինքնաշեն պայթուցիկ սարք:
Sputnik
Դաղստանում հակաահաբեկչական գործողության ընթացքում երեք հանցագործ է ձերբակալվել։ Նրանք պատրաստվում էին ահաբեկչական հանցագործություններ կատարել: Տեղեկությունը հայտնում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնը (ԱՀԿ)։
Կիրակի առավոտյան ԱՀԿ-ը հայտարարել է, որ հատուկ ջոկատայիններն ահաբեկիչներին արգելափակել են Մախաչկալայի և Կասպիսկի բնակելի թաղամասերի մի քանի բնակարաններում: Հանցագործների հայտնաբերման շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարվել։
«Հակաահաբեկչական գործողության ընթացքում, որն այսօր առավոտյան անցկացվել է Մախաչկալայում և Կասպիյսկում՝ ԱՀԿ օպերատիվ շտաբի ղեկավարությամբ, անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել են երեք ավազակներ, որոնք ծրագրել էին ահաբեկչական ուղղվածության մի շարք հանցագործություններ կատարել», – նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանցագործների ձերբակալման վայրերի զննման ժամանակ հայտնաբերվել են ավտոմատ զենք, զինամթերք և ինքնաշեն պայթուցիկ սարք:
Դաղստանում հակաահաբեկչական գործողության ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ և կորուստներ իրավապահ ուժերի անձնակազմի շրջանում չկան: