Ռուսական ռազմարդյունաբերական համալիրը հաջողությամբ մեծացնում է հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների սերիական արտադրությունը և ստեղծում է հզոր, վեցերորդ սերնդի հիպերձայնային որսիչ ՄիԳ-41, որը նախատեսված է ցածր երկրային բարձրություններում մարտական խնդիրների լուծման համար:
ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ, Ռուսաստանի հերոս, վաստակավոր ռազմական օդաչու, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը վերջերս հիշեցրել է ՄիԳ-41-ի յուրահատուկ մշակման մասին: Ռուսաստանի հեռանկարային հեռահար որսիչ ավիացիոն համալիրը առաջին տարին չէ, որ գրավում է աշխարհի շատ երկրների մասնագետների ուշադրությունը։
Ավիացիոն համակարգերի պետական գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Խոխլովն ավելի վաղ խոսել էր 6-րդ սերնդի ինքնաթիռի ստեղծման առանձնահատկությունների մասին․ «Հինգերորդ սերնդից հիմնական տարբերությունը կլինի այն, որ բազային տարբերակում վեցերորդ սերնդի կործանիչը անօդաչու է։ Օդաչուի ներկայությունն ընտրովի է: Մնացած բոլոր բնութագրերը եղածի հետագա զարգացումն է՝ ավելի արագ, ավելի մանևրելի, ավելի աննկատ»։
Համադրելով ռուսական և արտասահմանյան բոլոր աղբյուրները՝ ստանում ենք ՄիԳ-41 կործանիչի օդաչուով և անօդաչու մոդիֆիիկացիաների տիեզերական (առանց չափազանցության) տեսքը՝ ուղղահոս շարժիչ և արագություն՝ մինչև 6000 կմ/ժամ, մարտական շառավիղ՝ 1500 կմ և աշխատանքային բարձունքներ՝ մինչև 100 կմ, հիմնական սպառազինությունը՝ հիպերձայնային հրթիռներ Ռ-37Մ մինչև 400 կմ (օդային տարածքում) և էլեկտրամագնիսական ազդակով թնդանոթ: «Միկոյան» կորպորացիայի ղեկավար Իլյա Տարասենկոն մեկ անգամ չէ, որ հայտարարել է ՄիԳ-41-ի մերձավոր տիեզերքում մարտական խնդիրներ կատարելու հնարավորության և նշանակության մասին՝ մինչև 5 մախ արագությամբ: Մերձերկրային ուղեծրում Ռուսաստանին սպառնացող ռազմական թիրախներն ավելի քան բավարար են, աճում է Պենտագոնի «SpaceX գաղտնի համաստեղությունը»:
Հայտնի է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը կարող են նոր որսիչ ստանալ մինչև 2028 թվականին ՄիԳ-31-ի «վետերանների» ծառայության ժամկետի ավարտը: Գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը, ինչպես նաև չինացի փորձագետներն ավելի վաղ հայտնել էին, որ առաջին ՄիԳ-41-ները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպառազինության մեջ կմտնեն 2025 թվականին: Վեցերորդ սերնդի հեռավոր ՄիԳ-41 կործանիչի հայտնվելը երկնքում և մերձավոր տիեզերքում կարող է ֆանտաստիկ, անիրական թվալ, բայց այնուամենայնիվ, ինքնաթիռը միայն գծագրերի վրա չէ։ Արևմուտքում և Արևելքում դա չեն ժխտում. առաջիկա տարիներին սերիական ՄիԳ-41-ներն արդեն կարտադրվեն։
Սպառազինության համալիրը
Ռուսաստանում ստեղծվում են նոր սերնդի ավիացիոն հրթիռներ, արագ զարգանում են լազերային զենքերը։ Գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը պատահական չէ, որ լրագրողներին հայտնել է՝ ՄիԳ-41-ը «բոլորովին նոր հրթիռներ» է կրելու: Ռուսական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վեցերորդ սերնդի կործանիչը կստանա բազմաֆունկցիոնալ հրթիռային համակարգ՝ մեծ հեռահարության որսիչ, որը կարող է հիպերձայնային հրթիռներ խոցել: Հնարավոր է՝ ՄիԳ-41-ը ՄիԳ-31ՄԲ-ից ժառանգի «Կինժալ» ավիացիոն համալիրը՝ մինչև 2000 կմ հեռահարությամբ հիպերձայնային բարձր ճշգրտության հրթիռներով, որոնց համար «թափանցիկ» են ՀՕՊ-ՀՀՊ գործող և հեռանկարային համակարգերը:
Արևմտյան մասնագետները կարծում են, որ «ЭМИ հեղափոխական թնդանոթը» (էլեկտրամագնիսական ազդակ) էլ ավելի վտանգավոր կդարձնի ՄիԳ-41-ի հեռահար որսիչը: Ռուսական ԶԼՄ-ները հայտնել են այս «էներգետիկ» զենքի փորձարկման մասին 2020 թվականի հուլիսին։
Ամերիկյան Military Watch մասնագիտացված պարբերականը նշել է, որ հիպերձայնային ՄիԳ-41-ն իր մեջ ինտեգրում է ՄԻԳ-25 և ՄիԳ-31 որսիչների առավելությունները, զգալիորեն կատարելագործում է դրանք նորագույն տեխնոլոգիաների հաշվին և կարող է սպառնալ հակառակորդի տիեզերական սարքերին: Նշենք, որ ՄիԳ-41-ին տիեզերական օբյեկտները չեզոքացնելու համար պարտադիր չէ դրանց հետ նույն բարձրության վրա գտնվել։ Ավելի վաղ ՄիԳ-31Դ կործանիչը ստացել էր հատուկ 79Մ6 «Կոնտակտ» հրթիռ՝ մինչև 120 կմ բարձրություններում արբանյակներ խոցելու համար:
The National Interest վերլուծական հրատարակությունը ՄիԳ-41-ին հրապարակումների մի ամբողջ շարք է նվիրել և դեռ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին նշել է, որ վեցերորդ սերնդի ռուսական խորհրդավոր ստելս-կործանիչը «կատարյալ տեխնիկա» է, որը կարող է «փոխել խաղի կանոնները»։
Կոնստրուկտիվ առանձնահատկությունները
Նորագույն ՄիԳ-41-ի մարտական շատ որակներ և բնութագրեր երկար ժամանակ գաղտնի կմնան։ Դատելով նախագծային բնութագրերից և հրապարակված պատկերներից՝ վեցերորդ սերնդի կործանիչը ստեղծվում է թռչող թևի սկզբունքով, որը կապահովի բարձր արագություն, մանևրելիություն և աննկատելիություն՝ հակառակորդի ռադարների համար։ Հավանաբար, ՄիԳ-41-ը կդառնա տիեզերական տեխնոլոգիաների և կոմպոզիտային նյութերի կիզակետը։ Դրանք անտեսանելի են ռադարների համար, դիմացկուն են գերբեռնվածության, բարձր և ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Հիշեցնեմ, որ նախորդը՝ ՄիԳ-31 ծանր կործանիչը, դիմակայում է երկարատև դինամիկ և ջերմաստիճանային բեռներին հատուկ ամուր պատյանների շնորհիվ (բաղկացած է 50 տոկոս պողպատից, 33 տոկոս ալյումինե համաձուլվածքներից, 16 տոկոս տիտանից), և այս «վետերանն» ի վիճակի է կրել 9 տոննա զինանոց 3000 կմ/ժամ արագությամբ, մինչև 25 կմ բարձրությունների վրա զենք օգտագործել։
ՄիԳ-41-ը կլինի ՄիԳ-31-ի շարունակությունը «անհավատալի բնութագրերով», որը պետք է թռիչքներ կատարի պլազմայի ամպի մեջ: Ռուս կոնստրուկտորները բարդագույն տեխնոլոգիական խնդիրներ են լուծում։ ՄիԳ-41 հեռահար կործանիչին արհեստական բանականություն են «պատվաստում», դա ժամանակի պահանջ է: Ինքնավար (ռոբոտային) կառավարման համակարգերն ավելի արագ են արձագանքում սպառնալիքներին և թիրախներին, անթերի հաղթահարում են հիպերձայնային արագություններին մոտ մանևրելու գերբեռնվածությունը (մարդու ֆիզիոլոգիական հնարավորությունները սահմանափակ են):
Բազմաֆունկցիոնալ (տիեզերական) ՄիԳ-41 նախագծի իրականացումը տեխնոլոգիական հեղափոխություն է, վեցերորդ սերնդի կործանիչ ավիացիայի բազային պարամետրերի ձևավորում։ Ռուսաստանն այս ճանապարհին ամբողջ մոլորակից առաջ է։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի ալիքին Telegram-ում https://t.me/AKhrolenko