Օդային ռումբերի և արկերի արտադրություն Նիժնի Նովգորոդում. Շոյգուն ստուգումներ է անցկացրել

ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ Նիժնի Նովգորոդի պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունները բավարար մակարդակով ապահովում են հրետանային համակարգերի մատակարարումը հատուկ ռազմական գործողության գոտի:
Sputnik
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ստուգել է Նիժնի Նովգորոդի մարզի պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կողմից պետական պաշտպանական պատվերի կատարման ընթացքը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը ձեռնարկությունում ստուգել է խոցման ավիացիոն միջոցների, ինչպես նաև տարբեր տրամաչափի հրետանային և տանկային արկերի արտադրությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գործարանի գլխավոր տնօրենը Շոյգուին զեկուցել է, որ ձեռնարկությունը պետական պաշտպանության պատվերի առաջադրանքը կատարում է «ամբողջ ծավալով, իսկ ընթացիկ տարվա սկզբից զգալիորեն ավելացրել է արտադրանքի ծավալը»։
ԱՆ 124-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի 20-ից մինչև 45 տարի. Շոյգու
Նախարարն իր հերթին նշել է, որ Նիժնի Նովգորոդի պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունները բավարար մակարդակով ապահովում են հրետանային համակարգերի մատակարարումը հատուկ ռազմական գործողության գոտի:
Ավելի վաղ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության փոխվարչապետ Դենիս Մանտուրովը հայտարարել էր, որ 2023 թվականին Ռուսաստանի զինված ուժերի համար սպառազինության արտադրությունն ու մատակարարումները մի շարք դիրքերում ավելացել են 10-12 անգամ։ Խոսքը «հսկայական թվերի» մասին է։