Արագածոտնի տարածաշրջանում առատ ձյուն է տեղում. տեսանյութ

Վարորդներին հորդորում են չգերազանցել թույլատրելի արագությունը և երթևեկել ձմեռային անվադողերով։
Sputnik
Արագածոտնի տարածաշրջանում առատ ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Հրապարակված տեսանյությում երևում է, որ ճանապարահատվածում առկա է մառախուղ, ցածր տեսանելիություն։ Ճանապարհը դժվարանցանելի է։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է չգերազանցել թույլատրելի արագությունը և երթևեկել ձմեռային անվադողերով։
Վերին Լարսը բեռնատարների համար փակ է. առատ ձյուն է տեղում