Առանց տաբուների

Ինձ որպես մրցութային երգչուհի են ընկալում. Սյուզաննա Մելքոնյանի առանց տաբուների զրույցը

Երգչուհին մասնակցել է բազմաթիվ մրցույթների և մրցանակային տեղեր գրավել։ «Առանց տաբուների» հաղորդաշարի տաղավարում նա պատմել է իր անցած ճանապարհի մասին։
Sputnik
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը պատրաստվում է Բելառուսի Վիտեբսկ քաղաքում հուլիսի 9-15–ն անցկացվելիք «Սլովյանսկի բազար» մրցույթին և ինչպես միշտ` մարտական է տրամադրված։ Նա խոստովանել է, որ երբեք չի ուսումնասիրում մրցակիցներին, իսկ բեմ դուրս գալուց առաջ իրականացնում է մի փոքրիկ ծես։
«Ելույթից 1-1,5 ժամ առաջ փորձում եմ մնալ մենակ, որևէ մեկի հետ բառ չեմ փոխանակում։ Հեռախոսը դնում եմ մի կողմ։ Ավելի շատ աղոթքների մեջ եմ լինում ու դրական աուրա եմ հավաքում։ Բացարձակ չեմ հետևում` ով ինչպես ելույթ ունեցավ կամ ինչ գնահատական ստացավ»,- պատմեց նա։
Ասում է` սկզբում գուցե մրցակցիների մոտ չշփվող կամ մեծամիտ մարդու տպավորություն է թողնում, բայց հիմնականում նրանք հասկանում են իրեն և ոմանց հետ նույնիսկ ստեղծվել են ընկերական հարաբերություններ։ Ինչ վերաբերում է իրեն որպես մրցութային երգչուհի ընկալելուն, ապա դա նրան չի նեղացնում, անգամ շոյում է։
«Ասում էին` հաղթանակը Հայաստանին չեն տա». Մաշա Մնջոյանը` «Սլովյանսկի բազարի» մասին
«Տարիների ընթացքում ես հասկացա, որ դա մեծ պատիվ է։ Դա առաջին հերթին հոգեվիճակ է։ Ներսից պետք է լինես պայքարող մարդ, որ կարողանաս լինել լուրջ մրցակից»,-նշեց նա` հավելելով, որ այդ ամենով հանդերձ` չի ցանկանում մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին (ի տարբերություն 6-7 տարի առաջվա), քանի որ մրցույթն այժմ իր ձևաչափին չի համապատասխանում։
«Յուրաքանչյուր տարի ունի նոր ասելիք այդ մրցույթի շրջանակներում։ Բայց այս պահին դրությամբ, կարծում եմ, որ ինձ այլ բեմեր են սպասում», – նշել է նա։
Սյուզաննան պատմել է, թե ինչու ռեստորանում չի երգում, ինչ անհեթեթ պատվեր է ստացել ու ինչու ռաբիս երգելու առաջարկ չի ստացել։ Նա նաև խոսել է երգչուհի Էմմիի հետ հարաբերությունների և Հայաստանում գնահատված լինելու մասին։
Ավելի մանրասամն` տեսանյութում։