ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

Երևակայում են և ուզում են վախեցնել ՌԴ-ին. Պուտինը` ԳԴՀ սպաների քննարկման մասին

ՌԴ նախագահը նշել է, որ գերմանական ընդդիմությունն իրեն է՛լ ավելի ագրեսիվ է պահում։
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է գերմանացի սպաների խոսակցությունը, որի ընթացքում քննարկվել է Ղրիմի կամրջի վրա հարձակումը:
«Առաջին հերթին երևակայում են, իրենք իրենց քաջալերում են։ Երկրորդը` մեզ են փորձում վախեցնել»,-ասել է ՌԴ նախագահը «Ռոսիա 1»-ի և ՌԻԱ Նովոստիի համար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` եթե «Taurus» հրթիռները հայտնվեն Ղրիմի կամրջի այն հատվածում, որն անկասկած, նույնիսկ նրանց կարծիքով, ռուսական տարածք է, դա Գերմանիայի Սահմանադրության խախտում է:
Հիշեցնենք` «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել էր գերմանացի սպաների խոսակցության տեքստի սղագրությունը։ Այդ խոսակցության ընթացքում նրանք քննարկում են Ղրիմի կամրջի վրա հարձակվելու հնարավորությունը։ Սիմոնյանը նշել էր, որ 40-րոպեանոց ձայնագրության մեջ կարելի է լսել նաև հակամարտությանը բրիտանացիների և ֆրանսիացիների վաղեմի մասնակցությունը հաստատող խոսքեր։
Զրույցը, որի ընթացքում բունդեսվերի ներկայացուցիչները խոսում են Ղրիմի կամրջին հասցվելիք հարվածների մասին, կայացել է փետրվարի 19-ին։ Թեման քննարկել են ՌՕՈւ հրամանատարության գործողությունների և զորավարժությունների բաժնի ղեկավար Գրեգեն, ՌՕՈւ տեսուչ Գերհարտցը (լուսանկար) և օդային գործողությունների կենտրոնի աշխատակիցներ Ֆենսկեն և Ֆրոշտեդտեն։
Միևնույն ժամանակ սպաներից մեկը հիշատակել է փետրվարի 21-ին Ուկրաինա ծրագրվող այցի մասին` համակարգելու համար ռուսական օբյեկտներին հասցվող հարվածները։ Բացի այդ, բունդեսվերը հնարավոր է համարել Կիևին «Taurus» տեսակի 100 հրթիռ փոխանցելը, որոնք պատրաստ կլինեն կիրառման համար 8 ամսից։
Լավրովը խոսել է ԳԴՀ սպաների ձայնագրության մասին. մի կողմից՝ ապշեցուցիչ, մյուս կողմից` ոչ