Թուրք գործարարները սպառնալիքների պատճառով դատի կտան ԱՄՆ պաշտոնյաներին

Անկարա
Պարբերականը պնդում է, որ ԱՄՆ դեսպանատան և գլխավոր հյուպատոսության դիվանագետներն այցելում են թուրքական ընկերություններ և ֆինանսական հաստատություններ, սպառնում նրանց Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Մի շարք թուրք գործարարներ մտադիր են դատական հայցեր ներկայացնել ԱՄՆ պաշտոնյաների դեմ, որոնք սպառնում են նրանց պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հետ առևտրի համար։ Տեղեկութթյունն այսօրն գրել է Aydınlık թերթը:
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան և Ստամբուլում գլխավոր հյուպատոսության դիվանագետներն այցելում են թուրքական ընկերություններ և ֆինանսական հաստատություններ, սպառնում նրանց Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների պատճառով:
«Մեր կողմից հարցված թուրք գործարարները հայտարարել են, որ պատրաստվում են դատական հայցեր ներկայացնել ամերիկյան պաշտոնյաների դեմ, որոնք այցելում են ընկերություններ և ֆինանսական հաստատություններ և սպառնում են նրանց ներառել պատժամիջոցների ցուցակում, ինչպես նաև բանկերի և բանկերի մասնաճյուղերի դեմ, որոնք արգելափակում են դրամական փոխանցումները և հայտնում են բոլոր անձնական տեղեկությունները ԱՄՆ-ին», - նշված է հրապարակման մեջ:
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը հեռացրել է Ստամբուլում գլխավոր հյուպատոսության դիվանագետների մասին ամբողջ տեղեկատվությունը։ Խոսքն այն դիվանագետների մասին է, որոնք սպառնացել են թուրքական ընկերություններին պատժամիջոցներով:
Հունվարի 1-ից թուրք արտահանողները բախվել են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունելու բանկերի մերժումներին։ Խնդիրը մասամբ կապված է պատժամիջոցների հետ՝ պայմանավորված Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշմամբ։
Հարցով զբաղվել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը, Մոսկվան երկխոսություն է վարում Անկարայի հետ։ Թուրքական կողմը պաշտոնական մակարդակով տեղյակ է Ռուսաստանի հետ վճարային փոխանցումներում առկա խնդիրների մասին, իրավիճակը համարում է ոչ աղետալի, երկու երկրների համապատասխան գերատեսչություններն աշխատում են իրավիճակի կարգավորման ուղղությամբ: