Ի տարբերություն շատ դերասանների` Ներսես Ավետիսյանը երբեք չի երազել շեքսպիրյան Համլետ խաղալ, ավելին`անգամ հրաժարվել է այդ դերից։ Փոխարենը 15 տարեկանում տպավորվել Ռեմարկի «Երեք ընկերը» գրքով և միշտ ցանկացել Ռոբ խաղալ։
«Այդ գիրքը նստվածք է թողել, քանի որ ես մտածել եմ, որ ես հաստատ Ռոբն եմ ու պետք է գտնեմ իմ Պատրիցիային։ Գնում էի փաբեր ու ռոմ էի ուզում, քանի որ Ռոբը հենց դա էր խմում, բայց ինձ չէին տալիս, փոխարենը թեյ էին առաջարկում», – պատմում է Ներսեսը։
Նա նկատեց, որ իրեն գրավում էր բարձրաշխարհիկ աղջկա ու ավտոմեխանիկի սերը։ Դերասանը կարծում է, որ սերը պետք է լինի բոլոր փոխհարաբերությունների հիմքում և սիրո մասին պետք չէ լռել։ Ինքը նախընտրում է բարձր խոսել իր կնոջ ` Լիլիթի հանդեպ սիրո մասին և չթաքցնել զգացմունքները կարծրատիպերի տակ։
«Ես ամեն օր ուզում եմ գոռալ այդ մասին: Ուզում եմ գոռալ, որ ես շատ երջանիկ մարդ եմ։ Ու միգուցե դա ևս երկու մարդու կվարակի և նրանք էլ կգտնեն իրենց երջանկությունը», – ասաց դերասանը։
Ներսեսը խոստովանեց, որ երազում է մեծ ընտանիքի, չորս զավակ ունենալու մասին։
Նա նկատեց, որ կպած է ազգային երգ ու պարին, մշակույթին և ունի հակագլոբալիստական հայացքներ։ Սրան զուգահեռ ազատ է իր դրսևորումներում և չի հասկանում կարծրատիպերը հայի մասին։
«Ես ամենաազատ մարդն եմ. ցանկացած պահի անում եմ այն, ինչ ուզում ու սիրում եմ, հագնում ու ուտում եմ այն, ինչ ուզում եմ, բայց ես գիտեմ, որ ես հայ եմ։ Ու գիտեմ, թե ովքեր են եղել հայ։ Դա ինձ որևէ կերպ չի խանգարում», – նշեց երգիչը։
Նա նաև պատմեցԱրթուր Գրիգորյանի հետ փոխհարաբերությունների,Հայկոյի երգը կատարելու և նրա հետ համագործակցելու մասին, հիշեց Գագիկ Գինոսյանից ստացած դասերը։
Ավելի մանրամասն`տեսանյութում։