Պատմության մեջ առաջին անգամ Երևան է ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը

Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նա Հայաստան է ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։
Լըկորնյուին օդանավակայանում դիմավորել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
Ի դեպ, սա պատմության մեջ առաջին անգամ է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը այցելում է Հայաստան։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանութան նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել էր Ֆրանսիա։
Le Figaro-ն էլ այսօր գրել էր, որ այսօր Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ։ Սպառազինության խմբաքանակում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։