44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ
Զոհվածների և անհետ կորածների հարազատները տարբերակված մոտեցում են պահանջում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության անդամները պահանջում են զոհված հարազատների շիրիմները տեղափոխել Հայաստան, ինչպես նաև լուծել իրենց բնակարանների հարցը։ Նրանք բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ։
Զոհվածների հարազատները 2020 թվականին որպես փոխհատուցում բնակարանի գնման սերտիֆիկատ են ստացել։ Նրանց տրվել է ընտրության հնարավորություն` բնակարան ձեռք բերել Արցախում կամ Հայաստանում։ Շատերը բնակարան են գնել Արցախում ու հիմա մնացել են անտուն։ Մի մասն էլ դեռ չի հասցրել ՀՀ–ում բնակարան ձեռք բերել, քանի որ բնակարանների գները կտրուկ աճել են։
«Զոհվածների հատուցման ծրագրերը մարտին լրանում են, բայց որևէ նոր բան չեն առաջարկում մեզ։ Մենք տարբերակված մոտեցում ենք ուզում։ Ուզում ենք, որ այս ընտանիքները գնահատված լինեն` հաշվի առնելով, որ տվել են իրենց ամենաթանկը»,– ասաց ՀԿ–ի նախագահ Արմեն Ասրյանը։
ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 20.000 մարդ դիմել է կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար
Զոհվածների հարազատները ՀՀ սահմանամերձ շրջաններում բնակարան ձեռք բերելու առաջարկների մասին լսել անգամ չեն ուզում։ Հույս ունեն, որ իրենց երեխաները գոնե այսքանից հետո անվտանգ մանկություն կունենան ու հեռու կլինեն կրակոցների ձայներից։
Այս պահին ծնողներից 6–ը մտել են կառավարության շենք` վարչապետի աշխատակազմի հետ հանդիպելու ակնկալիքով։
Բանկերը չեն ներում արցախցիների օվերդրաֆտները և «քաշում են» նրանց օգնությունից. պատգամավոր