ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումները (նամակները) պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Yerevan@customs.am էլեկտրոնային հասցեին։ Տեղեկությունը հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։
«Փետրվարի 19-ից Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա»,-հայտնում են գերատեսչությունից։
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանները կուղարկվեն հետադարձ ծանուցմամբ՝ նշված էլեկտրոնային հասցեով: