Փետրվարի 10–ին Երևանում կկայանա գրքի և արվեստի փառատոնը, որի շրջանակներում բացի գրքերի շնորհանդեսներից և վաճառքից, ներկայացված են լինելու նաև արվեստի այլ ճյուղեր։ Sputnik Արմենիայի «Առանց տաբուների» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։ Նա նշեց, որ ելույթ կունենան Արցախի ջազ բենդը, Տավուշի մանկական երգչախումբը, իսկ երեկոյան կկայանա երգահան Ավետ Բարսեղյանի հեղինակային երեկոն։ Բացի այդ, կլինի Նուռի և Տիգրան Ձիթողցյանի կտավների ցուցադրությունը, ինչպես նաև Իլյա Վարդանյանի թվային ինստալյացիայի ցուցադրությունը։
«Մենք փորձել ենք կազմել ծրագիր, որը չի ձանձրացնի ոչ մեկին։ Հաստատ որ ժամին էլ գաք, ձեզ համար հետաքրքիր ինչ–որ բան կգտնեք` բովանդակություն, մարդիկ, կտավներ», – նշեց Ալեքսանյանը։
Նա նկատեց, որ փառատոնի շրջանակներում չորս հայ հեղինակի գրքերի շնորհանդեսն է լինելու։ Ալեքսանյանն ասում է` կար ժամանակ, երբ գրահրատարակչությունը ճգնաժամի մեջ էր և իմիջային խնդիրներ ուներ, սակայն հիմա հակառակն է նկատվում։ Նա կարծում է, որ այժմ խելացի լինելը և մրցակցային գիտելիքներ ունենալը մոդայիկ են դարձել։
«Այն պահից սկսած, երբ «գիրք կրծողները» սկսեցին լավ ապրել ու ավելի շատ փող վաստակել, բոլորը սկսեցին գրքին ավելի շատ ուշադրություն դարձնել», - նշեց Ալեքսանյանը։
Հրատարակչության ղեկավարը նաև խոսել է գրականության տենդենցների, հեղինակների և թարգմանիչների ընտրության մասին, պատմել, թե որ գրքերն են իրեն փոխել և խորհուրդ է տվել կարդալ երեք հեղինակների աշխատանքներ։
Մանրամասները` տեսանյութում։
Կարդացեք նաև`