2023 թվականին Հայաստանում ավելի քիչ են ամուսնացել, քան 2022–ին

Ամուսնալուծությունների թիվն անփոփոխ է մնացել։
Sputnik
2023 թվականին ՀՀ–ում ծնվել է 36 265 մարդ, 2022 թ–ի համեմատ այս թիվը 110–ով պակաս է։ ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2023 թվականի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։
Ըստ այդ ցուցանիշների` 2022–ի համեմատ 2023 թվականին 2500–ով ավելի քիչ մարդ է մահացել` 24 305։
Ըստ կոմիտեի տվյալների` 2023 թվականին Հայաստանում ավելի քիչ են ամուսնացել, քան 2022–ին։ Ամուսնությունների թիվը 2023 թ–ին պակասել է 588–ով` կազմելով 16 207։
Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա այս թիվն անփոփոխ է մնացել` 4 525 դեպք։
Ամուսնալուծությունների թվով առաջատար են Երևանը, Կոտայքը, Լոռին և Վայոց Ձորը։
Հայաստանում ծնելիությունը նվազում է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելանում