Կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ Ներսես Բերբերյանը կանանց խորհուրդ է տալիս 40 տարեկանից սկսած ամենամյա հետազոտություն անցնել։ Նա վստահեցնում է` հիվանդությունը երիտասարդացել է և բարդ փուլերին չհասնելու համար պետք է հետազոտվել, ինչը կօգնի նաև կանխարգելել հիվանդությունը։
Նա նկատում է, որ ռիսկի խմբում են հղիություն չտարած և երեխա չկերակրած կանայք։ Սակայն, սրան զուգահեռ, բժիշկը հորդորում է մեկ տարուց ավելի չկերակրել երեխային և չհյուծել կրծքագեղձը։
«Ռիսկի խումբ է համարվում, երբ կանայք 2 և նույնիսկ 2.5 տարի կերակրում են։ Հետո ծննդաբերում են երկրորդ երեխային։ Երեխաների կերակրման միջև երկու տարի դադար պետք է լինի, որպեսզի գեղձը լիարժեք վերականգնվի»,- ընդգծում է մասնագետը։
Բերբերյանը հավելում է, որ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշումով կանայք դեռ առաջնահերթությունը տալիս են բուժմանը և քիչ են մտածում կրծքի էսթետիկայի մասին։ Սակայն, ըստ նրա, կրծքի լիարժեք վերականգնում հնարավոր է, և այն լիովին անվտանգ է։
Օնկոպլաստիկ վիրաբույժը նաև հերքում է պնդումը, թե կրծքի իմպլանտները կարող են քաղցկեղ առաջացնել։
Մասնագետը խոսում է նաև կրծքի խնամքի, կրծքի նախընտրելի չափի, մոդայիկ քսուկների, կրծքի մեծացման տնական «մեթոդների» և այլ թեմաների շուրջ։ Ավելի մանրամասն` տեսանյութում։
Կարդացեք նաև`