Հայ կանայք կյանքի ընկեր ընտրելիս ունեն ավելի ադեկվատ նախընտրություններ,քան տղամարդիկ։ Այս մասին «Առանց տաբուների» հաղորդաշարի տաղավարում ասաց ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը։
Նա նկատեց, որ իր օգնությանը դիմում են 27-65 տարեկան մարդիկ, որոնց հիմնական մասը երբեք ամուսնացած չի եղել, ունի բարձրագույն կրթություն ու զբաղվել է կարիերա անելով։ Տնօրենը նշեց, որ գնալով գործակալության պահանջը ավելանում է, քանի որ մարդիկ տեղ չեն գտնում միմյանց հետ ծանոթանալու համար։
«Մեզ մի գործարար էր դիմել, որը նշում էր, որ ամեն ինչ ունի, բայց չի կարողանում իր շրջապատում կին գտնել։ Մենք օգնեցինք նրան։ Բոլորիս շրջապատն էլ սահմանափակ է, և երբեմն պետք է դրանից դուրս փնտրել կամ դիմել գործակալության»,–նշեց տնօրենը։
Բաղիշյանը նկատեց, որ տարիներ առաջ իր օգնությանն ավելի շատ կանայք էին դիմում։ Սակայն այժմ իրավիճակը փոխվել է` հարսնացուների և փեսացուների թիվն էլ` հավասարվել։
«Ավելի քան 500 զույգ ենք ամուսնացել 2009 թվականից։ Շատերի հետ կապի մեջ ենք»,- նշեց գործակալության տնօրենը։
Նա նաև ներկայացրեց կանանց և տղամարդկանց նախընտրությունները, դիմողների տարիքը, խորհուրդներ տվել կյանքի ընկեր փնտրողներին։ Բաղիշյանը մի քանի հետաքրքիր պատմություն էլ է պատմել։ Ավելի մանրամասն` տեսանյութում։
Կարդացեք նաև`