Բաքվի կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել, կա 2 զոհ, 20-ից ավելի վիրավոր. տեսանյութ

Շարունակվում են պայթյունի հետևանքների վերացման աշխատանքները։
Sputnik
Բաքվի արտադրամասում պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել, երկու մարդ մահացել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Բաքվի Բինագադինի շրջանի Աբայ Կունանբաևի փողոցում գտնվող արտադրամասում պայթյունի և հրդեհի հետևանքով երկու մարդ մահացել է, 24-ը՝ վիրավորվել։
Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը շարունակում են պայթյունի հետևանքների վերացման համար անհրաժեշտ և անհետաձգելի աշխատանքները:
Ըստ նախնական տեղեկությունների` պայթյունը տեղի է ունեցել կահույքի արտադրամասում։