ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կանխել է առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտների անօրինական ճանապարհով իրացնելու փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Հայաստանում ծխախոտ արտադրող ընկերությունը ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիր՝ Վրաստան, հայտարարագրել է «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտային արտադրանք: Հայտարարագրված ծխախոտի քաշը եղել է շուրջ 13 տոննա: Որոշ ժամանակ անց ընկերությունը դիմել է ՊԵԿ՝ արտահանման նպատակով ներկայացված մաքսային հայտարարագիրը չեղարկելու համար։
«Բաց թողնումը չեղարկված» կարգավիճակ ստանալուց հետո, ընկերությունը ապրանքները մաքսային հսկողության գոտուց դուրս է բերել և ապրանքը չի տեղափոխել ընկերության արտադրամաս, փոխարենը տեղափոխել է այլ մասնավոր տարածք՝ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքն անօրինական ճանապարհով իրացնելու նպատակով»,- տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Բեռնատարի ամբողջ շարժը գտնվել է ՊԵԿ–ի աշխատակիցների հսկողության ներքո։ Կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ: Գործին առնչվող փաստաթղթերըն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։