Երևանի արվարձանում կառավարական թաղամաս կկառուցվի

ՀՀ ԱԳՆ շենքը
ՀՀ արդարադատության նախարարի խոսքով` կառավարական հաստատությունների տեղափոխումը կբեռնաթափի Երևանի կենտրոնը, իսկ շենքերը կօգտագործվեն բիզնես նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Կառավարական թաղամասը կկառուցվի Երևանի ծայրամասերում։ Այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրեց, որ նախկինում կար գաղափար արդարադատության նախարարությունը, դատախազությունը և արդարադատության հետ կապված մնացած կառույցները տեղափոխել Երևանի կենտրոնից։ Բայց հետո որոշվել է ավելի մեծ նախագիծ իրականացնել և կառավարական թաղամաս կառուցել։
«Այսինքն՝ պետական բոլոր գերատեսչությունները դուրս կգան կենտրոնից և կտեղակայվեն քաղաքին մոտ, բայց փաստացի՝ մարզում, և կենտրոնը կբեռնաթափվի, և այս հսկայական շինությունները, որոնք զբաղեցնում են պաշտոնյաները, կօգտագործվեն բիզնես նպատակով` վարձատրություն, վաճառք և շահույթ կգեներացվի»,- ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` նմանատիպ միջազգային փորձ կա։ Սպասվում է, որ այս տարի կառավարական թաղամասի մոդելը պատրաստ կլինի։
Նախագիծը ղեկավարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։