ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը խորհուրդ է տալիս Ամանորին չչարաշահել ալկոհոլն ու սնունդը, քանի որ դրա հետևանքով կարող է նվազել սեռական ցանկությունը։ Բայց ալկոհոլից ամբողջությամբ հրաժարվել էլ պետք չէ, քանի որ որոշ տեսակների չափավոր օգտագործումը խթանում է սեռական ցանկությունը։
«Սեռական հարաբերությունից առաջ ավելի հետաքրքիր ժամանց ապահովելու համար նախընտրելի է օգտագործել սառը շամպայն և սև շոկոլադ։ Բայց պետք է չափը չանցնել, քանի որ մեկ շիշ դատարկելուց հետո միայն քնելու ցանկություն կարող է առաջանալ», – ասում է Շահրամանյանը։
Սեքսապաթոլոգի խոսքով` ամանորյա ուտեստների մեծ մասը օգտակար սեքս–ֆուդ է, և պետք չէ հրաժարվել խոզի ազդրամսից կամ տոլմայից, պարզապես պետք չէ խառնել իրար։ Ինչ վերաբերում է քաղցրավենիքին, ապա ընդեղենն ու չրեղենը միայն օգտակար են, բայց կրկին պետք չէ չարաշահել։
«Ամանորից հետո սովորաբար սեռական պասիվություն է լինում, քանի որ խառնվում է ռեժիմը և սննդակարգը։ Բացի այդ, գազավորված ըմպելիքների մեծ քանակը հանգեցնում է քաշի ավելացման և տեստեստերոնի նվազեցման», - նշում է մասնագետը։
Շահրամանյանը նաև պատմում է, թե ինչու է իր բուժառուների քանակն ավելանում նախատոնական շրջանում, խոսում է սեռական կրթության կարևորության մասին, ներկայացնում սեռական կարողությունների բարձրացման գաղտնիքները, նշում, թե սեռական ակտը որքան հաճախ ու ինչ տևողությամբ պետք է լինի երիտասարդ և փորձառու զույգերի մոտ։
Ավելի մանրամասն` տեսանյութում։