Փլուզում Գյումրի քաղաքում․ կա զոհ

Փրկարարներ. արխիվային լուսանկար
Քաղաքացու դին փլատակներից դուրս են բերել փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի Մարզի Գյումրի քաղաքում փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով 68 տարեկան քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 29-ին` ժամը 10:45-ին, ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ, պատ է փլուզվել, փլատակների տակ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է ֆուտբոլի ակադեմիայի հետնամասի պարսպից մոտ 25 մ հատված, քաղաքացի Ն․ Մ․-ն (ծնված 1955 թ.) հայտնվել է փլատակներում և մահացել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, փլատակներից դուրս բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Վրաերթ Արմավիրի մարզում. հետիոտնը տեղում մահացել է