Հայտնի դիզայներ և ոճաբան Արամ Նիկոլյանն ավելի քան 20 տարի հանրությանն է ներկայացնում ինքնատիպ, երբեմն հայկական մշակույթով ներշնչված հավաքածուներ։ Նորաձևության աշխարհում նա աստղ է, սակայն վերջին կես տարում հայ հասարակությունը քննարկում է ոչ թե նրա ստեղծած զգեստները, այլ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ այրված ադրբեջանական դրոշը։
Նիկոլյանն ասում է` չնայած դրանից հետո իրեն ազատեցին Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքից և պետական նախագծերում մասնակցությունից, բայց չի զղջում իր արարքի համար։
«Ես` որպես իմ երկրի քաղաքացի, ունեի անհամաձայնություն, ու այդ պահին ունեի հնարավորություն այն արտահայտելու։ Ինձ հաճախ հարցնում են` հիմա էլ կանեի՞, ու ես ասում եմ` այո», - նշեց նա։
Նիկոլյանը պատմեց, թե ինչպես է հանրությունն արձագանքել իր արարքին, ինչ վերաբերմունքի է արժանացել պետական ապարատի կողմից, և ինչպես է դա անդրադարձել իր գործունեության վրա։
Ոճաբանը խոսել է նաև Հայաստանում նորաձևության ինդուստրիայի, հայ դիզայներների միջազգային շուկա դուրս գալու կարողության և վրացի կոլեգաների հետ մրցակցելու բարդության մասին։ Նիկոլյանը ներկայացրել է նաև 2024 թվականի նորաձևության տենդենցները, խորհուրդ տվել` ինչ հագնել Նոր տարվա գիշերը։
Այս թեմաների մասին ավելի մանրամասն` տեսանյութում։
Կարդացեք նաև`